ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ: Կամ ինչպես պրոբլեմները դարձնել հնարավորություններ

ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ: Կամ ինչպես պրոբլեմները դարձնել հնարավորություններ

ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Կամ ինչպես պրոբլեմները դարձնել հնարավորություններ

Ծրագիրը վերաբերվում է այն հիմնական ոլորտներին, որոնք առավելապես կարող են տուժել կորոնավիրուսի տարածման և դրա կանխարգելման միջոցառումների արդյունքում։

Դրանք են․

  • Զբոսաշրջություն և հարակից ոլորտներ (ուղևորափոխադրումներ),
  • Հյուրանոցներ, հյուրատներ, հոսթելներ,
  • Ռեստորաններ, սրճարաններ, բարեր, հանրային սննդի այլ վայրեր,
  • Ծառայությունների ոլորտ (գեղեցկության սրահներ, մատնահարդարման սրահներ, սպորտ, ֆիթնես և այլ տիպի ակումբներ),
  • Արտադրական ձեռնարկություններ, որոնց արտադրանքն առավելապես խոցելի է նոր պայմաններում (ներքին և արտաքին շուկաների կտրուկ նվազում, պահանջարկի անկում, հումքային խնդիրներ և այլն)։

Ծրագիրը նախատեսվում է անցկացնել մի քանի փուլերով․

  1. Փուլ առաջին․ առցանց կլոր սեղան — քննարկումներ, որի ընթացքում ֆիքսելու ենք տարբեր ոլորտների ընդհանուր և սպեցիֆիկ խնդիրները
  2. Փուլ երկրորդ․ առցանց վեբինարների անցկացում, որոնց ընթացքում հնարավոր է ներկայացնել ընդհանուր լուծումներ, հակաճգնաժամային կառավարման տարատեսակ գործիքներ և ծրագրեր, որոնց միջոցով հնարավոր է ընդհանուր կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել։
  3. Փուլ երրորդ․ առցանց թրեյնինգների անցկացում, որոնց ընթացքում մասնակիցներին փոխանցվելու են գիտելիքներ և հմտություններ, թե ինչպես կատարել շուկայի ընդլայնված ուսումնասիրություններ, կառուցել հակաճգնաժամային ծրագիր, պլանավորել դրա իրականացման փուլերն ու ինչ այլընտրանքային ռազմավարական տարբերակներ է հնարավոր մշակել։
  4. Փուլ չորորդ․ առանջին տնտեսվարողներին մատուցել առցանց կամ տեղային խորհրդատվություն՝ կոնկրետ ընկերության սպեցիֆիկ խնդիրների լուծմանն ուղղված։
  5. Փուլ հինգերորդ․ աջակցել ընկերություններին իրականացնել հակաճգնաժամային ծրագիրը՝ կատարելով ընթացիկ կոորդինացիոն, խորհրդատվական և քոուչինգային աշխատանքներ։

ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳ

Թրեյնինգի ծրագիր

  • Ընկերության հակաճգնաժամային դիագնոստիկա
  • Հաջողության կրիտիկական գործոնների մատրիցա
  • Շուկայի ընդլայնված ուսումնասիրություն
  • Վերլուծական գործիքների միջոցով ընկերության բիզնես պորտֆելի գնահատում (այդ թվում նաև SWOT և PEST վերլուծություն ըստ առանձին բաղադրիչների)
  • Դիրքավորման վերլուծություն, իննովացիաների կիրառման հնարավորությունների ուսումնասիրություն
  • Ինչպես ստեղծել հակաճգնաճամային ապրանքներ․ ռազմավարական և մարտավարական փոփոխությունները
  • Կառուցում ենք հակաճգնաժամային մարքեթինգ պլան
  • Մարքեթինգային գործիքների արդյունավետ կիրառումը ճգնաժամային պայմաններում
  • Ապրանքի առաջխաղացումը և ինտեգրված մարքեթինգային կոմունիկացիաների կիրառումը նոր պայմաններում
  • Թիմային, ֆինանսական, ժամանակային և կառավարման ռեսուրսների արդյունավետության բարձրացման առանցային գործոնները
Թրեյնինգը կրելու է պրակտիկ բնույթ և կանցկացվի գերինտերակտիվ ձևաչափով, օրինակներն ու քեյսերը կլինեն կոնկրետ մասնակիցների ոլորտներից։
Թրեյնինգի տևողությունը 8 ժամ
Անցկացման ձևաչափը․
Թրեյնինգը կանցկացվի 4 հանդիպումների ընթացքում (յուրաքանչյուրի տևողությունը 2 ժամ)։ Ներառոելու է հենդաութներ և տարատեսակ թեմփլեյթներ։
Ընտրացանկ