«80 ժամ մարքեթինգի շուրջ» թրեյնինգային ծրագրի դասընթացներ

Ապրիլի 15-ից մինչ հունիսի 10-ը տեղի ունեցավ «80 ժամ մարքեթինգի շուրջ» թրեյնինգային ծրագրի 1 խմբի դասընթացները:

Թրեյնինգային ծրագրի շրջանակներում ունեցանք թվով 28 հանդիպում/քննարկումներ: Դասընթացի թեմաները բաշխված էին համապատասխան 3 մոդուլների՝
1 մոդուլ՝ 31 ժամ մարքեթինգի և վաճառքների շուրջ
2 մոդուլ՝ 20 ժամ բերնդինգի, PR-ի և հաղորդակցությունների շուրջ
3 մոդուլ՝ 29 թվային ժամ:

Թրեյներներն էին՝ Արմեն Սարգսյանը, Արթուր Արզումանյանը, Մաննիկ Սահակյանը, Նվարդ Մելքոնյանը: Յուրաքանչյուր թրեյներ ներկայացնում էր համապաստասխան թեմաները՝ տեսական և պրակտիկ օրինակների կիրառմամբ: Իրականացվում էին գործնական առաջադրանքներ:

Թրեյնինգի շրջանակներում ունեցանք թվով 3 հյուր խոսնակներ, ովքեր թրեյնինգի մասնակիցների հետ կիսվում էին իրենց փորձով, ներկայացնում պրակտիկ օրինակներ և տալիս գործնական խորհուրդներ:

Այսպիսով, «Մեդիա հարաբերություններ» թեմայի շուրջ որպես հյուր խոսնակ հանդես եկավ Հովհաննես Թովմասյանը, «Մերչնդայզինգ և սպառողական վարքագիծ» թեմայի շուրջ՝ Լիլիթ Շաքարյանը, իսկ «Բրենդինգ» թեմայի շուրջ Ալեքսանդր Գլազունովը:

Թրեյնինգային ծրագրի շրջանակներում կազմակերպվեցին այցելություններ  թվով 4 տարբեր ոլորտների առաջատար կազմակերպություններ: Այցելությունները հնարավորություն էին տալիս մասնակիցներին գործնականում տեսնել մարքեթինգի դերը և կիրառումը տարբեր ոլորտներում: Այցերի շրջանակներում մասնակիցների համար իրականացվում էր շրջայց կազմակերպությունների, գործարանի տարբեր բաժիններով:

Այսպիսով, թրեյնինգի մասնակիցները այցելեցին Արմենիա Վայն գործարան, Լրատվական ռադիո, onex.am-ի գրանսենյակ, Digitain Armenia-ի գրասենյակ:

Լուսանկարներ

Մեր շրջանավարտների կարծիքները