"Սենսեյ" Մարքեթինգի Ակադեմիա
"Սենսեյ" Մարքեթինգի Ակադեմիա

“Սենսեյ” Մարքեթինգի Ակադեմիան 15 տարուց ավելի գործունեություն է ծավալում կրթական ծառայությունների ոլորտում: Ակադեմիայի կողմից տրվող դիպլոմները և սերտիֆիկատները ճանաչված են Հայաստանի լավագույն գործատուների կողմից:

Մեր մասին

“Սենսեյ” Մարքեթինգի Ակադեմիան զբաղվում է այն մարքեթինգի մասնագետների և մենեջերների վերապատրաստմամբ, ովքեր ցանկանում են ուսումնասիրել և կիրառել միջազգային փորձը և ժամանակակից կառավարման մեթոդները գործնականում:

2011 թվականից ի վեր Ակադեմիան ունեցել է շուրջ 1000 շրջանավարտ: Յուրաքանչյուր շրջանավարտը մեր հպարտությունն է: Մեր նպատակն է փոխել բիզնես կրթությունը մարքեթինգի և մենեջմենթի ոլորտներում: Ակադեմիան զարգացնում է որակյալ եվրոպական կրթությունը Հայաստանում և ձգտում է կրթությունը “Սենսեյ” Մարքեթինգի Ակադեմիայում դարձնել ի նպաստ հաջողակ կարիերայի և բիզնեսի զարգացման:

“Սենսեյ” Մարքեթինգի Ակադեմիան առաջարկում է կարճաժամկետ, երկարաժամկետ և միջազգային թրեյնինգներ մարքեթինգի և մենեջմենթի ոլոտներում: Թրեյնինգները անց են կացվում Հայաստանի, Ավստրիայի, Նիդերլանդների և Ֆինլյանդիայի լավագույն մասնագետների մասնակցությամբ, ովքեր ունեն ավելի քան 10 տարուց ավելի գործնական փորձ այս ոլորտներում:

Իրադարձություններ

Հետազոտություններ

“Սենսեյ” Մարքեթինգի Ակադեմիայի ծառայություններից է մարքեթինգային և սոցիոլոգիական հետազոտությունների իրականացումը: Իրականացվում են քանակական և որակական, կոմերցիոն և սոցիալական հետազոտություններ:

“Սենսեյ” Մարքեթինգի Ակադեմիան իրականացնում է հետազոտություններ՝ կիրառելով մեթոդների լայն շրջանակ: Հետազոտությունների մեթոդները ընտրվում են ելնելով հետազոտության նպատակներից և խնդիրներից: Կիրառվում է անհատական մոտեցում յուրաքանչյուր խնդրի լուծմանը:

Բրենդինգ & դիզայն

Մենք ստեղծում ենք բրենդեր, զբաղվում ենք կայքերի, լոգոների, կորպորատիվ ինքնության  ստեղծմամբ, ինչպես նաև տարատեսակ գովազդի դիզայնով:

Խորհրդատվություն

Մարքեթինգային խորհրդատվությունների բաժինը տրամադրում է խորհրդատվական, բիզնես պլանի մշակման և կազմակերպության մարքեթինգային քաղաքականության ծառայություններ:

Մեր խորհրդատվությունների շնորհիվ դուք և ձեր կազմակերպությունը կկարողանաք հեշտությամբ ադապտացվել ձեր բիզնեսի շրջակա միջավայրի փոփոխվող պայմաններին, մշակել ինքնատիպ և մաքսիմալ արդյունավետ մարքեթինգային ռազմավարություն, բարձրացնել ձեր աշխատակիցների որակավորումը և այլն:

Ընտրացանկ