Կորպորատիվ թրեյնինգներ

Կորպորատիվ թրեյնինգներ

«Յուրաքանչյուրը կարող է անել քիչ բան, միասին կարող ենք անել ամեն ինչ»՝ սա է շատ կորպորատիվ թրեյնինգների կարգախոսը: Կորպորատիվ թրեյնիգները կրում են բազմաթիվ հնարավորություններ, որի շրջանակներում յուրաքանչյուր մասնակից ոչ միայն ստանում է նոր գիտելիքներ և կատարելագործում հմտությունները, այլև սովորում է աշխատել թիմում: Կորպորատիվ թրեյնինգը հնարավորություն է տալիս բացահայտել մասնագիտության առանձնահատկությունները և սովորեցնում ստեղծագործական մոտենալ աշխատանքին:

Կորպորատիվ թրեյնինգները անհրաժեշտ են հետևյալ դեպքերում

Անհրաժեշտ է բարելավել աշխատակիցների մասնագիտական հմտությունները, սովորեցնել նոր գիտելիքներ, բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը: Կորպորատիվ թրեյնինգի շրջանակներում աշխատակիցներին սովորեցնում են ինչպես ճիշտ անել այն ինչ իրենք են անում: Այս թրեյնինգները հնարավորություն են տալիս թրեյնինգի տեսական հատվածը գործարկել գործնականում, հենց այստեղ էլ անել սխալներ և գտնել դրանց շտկելու ուղիները:
Եթե թիմում տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ կամ կադրային վերադասվորումներ: Որպեսզի աշխատանքային գործընթացը չդանդաղի կամ դադարեցվի, անհրաժեշտ է վերահաստատել աշխատակիցների և ղեկավարների, նոր բաժինների, մասնաճյուղերի և գլխամասի միջև փոխազդեցությունը:
Աշխատակիցներին սովորեցնել աշխատել միահամուռ: Օրինակ, եթե թիմի առջև դրված է բարդ կամ արտառոց խնդիր և այն պետք է անել կարճ ժամկետներում: Ցանկացած կորպորատիվ թրեյնինգ սովորեցնում է աշխատել նորովի, նպաստում է թիմի հարաբերությունների բարելավմանը:
Անհրաժեշտ է լուծել դիցուք խնդիր: Այս դեպքում թրեյները անցկացնում է թրեյնինգ համաձայն կոնկրետ հարցման:

Կորպորատիվ թրեյնինգների թեմաները

Հաճախորդների սպասարկում և վաճառք

Հեռախոսային վաճառքներ

Նոր ապրանքների առաջմղում և շուկայում դիրքավորում

Նոր շուկաներ մուտք գործելու ռազմավարության մշակում

Ցուցահանդեսների մասնակցության պլանավորում և մասնակցում

Կորպորատիվ թրեյնինգներից յուրաքանչյուրը ադապտացվում է համաձայն ընկերության կարիքների և պահանջների: Գործնական օրինակները վերցվում են համաձայն ընկերության գործունեության բնագավառի: Թրեյնինգների ընթացքում կիրառվում են մոտիվացնող և հատուկ տեխնիկաներ, շեշտադրվում են թիմային աշխատանքի կարևարությունն ու արդյունավետությունը՝ նպաստելով համագործակցության և նվիրվածության/լոյալության  բարձրացումը։

Թրեյներներ

Մեր Գործընկերները

Մեր թրեյնինգներին ինչպես կորպորատիվ, այնպես էլ անհատական ձևաչափով արդեն իսկ մասնակցել են բազմաթիվ տեղական և արտասահմանյան ընկերությունների մասնագետներ, որոնք հաջողությամբ կիրառում են ստավցած գիտելիքներն ու հմտությունները հետևյալ կազմակերպություններում

Ընտրացանկ