Բրենդինգ

Բրենդինգ

Բրենդինգ

Թրեյնինգը նախատեսված է ընկերությունների ղեկավար անձնակազմի, բրենդ-մենեջերների, ինչպես նաև մարքեթինգի և գովազդի այն մասնագետների համար, որոնք առօրյա մասնագիտական գործունեության ընթացքում․

  • առնչվում են նոր ապրանքների ստեղծման կամ եղած ապրանքների/բրենդերի առաջխաղացման հետ,
  • զբաղվում են նոր ապրանքների արտահանմամբ,
  • կառուցում և իրագործում են բրենդի զարգացման ստրատեգիաներ,
  • ցանկանում են կատարելագործել իրենց ունակություններն ու գիտելիքները այդ ասպարեզներում։

Թրեյներ

Թրեյնինգային ծրագիրը

Ի՞նչ ձևաչափով է ընթանում թրեյնինգը

  • Տեսական մաս․այս հատվածը ներկայացվում է օրինակների և քեյսերի միջոցով, որպեսզի մասնակիցները ավելի լավ պատկեռրացնեն դրանց կիրառման տիրույթն ու հնարավորությունները,
  • Յուրաքանչյուր բլոկից հետո իրականացվում են խմբային քննարկումներ,
  • Գործնական մասում կատարվում է արդյունքների ամփոփում՝ գործարար և դերային խաղերի ակտիվ գործածմամբ,
  • Տրամադրվում են մանրամասնված հենդաութներ

Ի՞նչ կտա Ձեզ այս թրեյնինգը

Թրեյնինգում ստացած գիտելիքների և հատուկ հմտությունների շնորհիվ մասնակիցները կարող են՝

  • Կառուցել բրենդի զարգացման պլան
  • Ամբողջացնել և համակարգել իրենց գիտելիքները բրենդինգի ոլորտում
  • Կատարելագործել ունեցած գիտելիքներն ու ձեռք բերել ժամանակակից բրենդինգի և բրենդ մենեջմենթի զարգացման անհրաժեշտ նոր գործիքներ
  • Ներմուծել ընկերությունում բրենդերի զարգացման նոր կուլտուրա, ինչն անշուշտ դրականորեն կազդի կազմակերպության գործունեության և դրա իմիջի վրա
  • Ծանոթանալ բրենդինգի նոր տենդենցներին, նորագույն մեթոդներին և ժամանակակից գործիքներին, որոնց միջոցով կբարձրացնեն իրենց աշխատանքի արդյունավետությունը
  • Համալրել ունեցած պրակտիկ գիտելիքները՝ կազմակերպության մրցունակությունը և շահութաբերությունը բարձրացնելու նպատակով

Տևողությունը

Թրեյնինգային ծրագրի տևողությունն է 3 օր (8 ժամ)

Սերտիֆիկատ

Թրեյնինգի ավարտին տրվում է մասնակցության սերտիֆիկատ “Սենսեյ” Մարքեթինգի Ակադեմիայի և  Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից

Արժեք

Թրեյնինգային ծրագրի արժեքն է՝ 35.000 դրամ
battery_charging_full

Առաջիկա թրեյնինգներ

Ընտրացանկ