Բազային մենեջմենթ

Բազային մենեջմենթ

Թրեյնինգի հիմնական նպատակները․

Զարգացնել և կատարելագործել ղեկավարներին, ինչպես նաև զինել իրենց նոր գործիքներով, որոնք հնարավորություն կտան էֆեկտիվ աշխատել ժամանակակից պայմաններում։ Թրեյնինգն իրականացվում է գերինտերակտիվ ձևաչափով, որտեղ արդի տեսական գիտելիքների ներկայացման հետ անցկացվում են խաղեր, կատարվում առաջադրանքներ անմիջապես տեղում՝ ստացված գիտելիքները ամրապնդելու, ինչպես նաև նոր հմտություններ ձեռք բերելու նպատակով։ Բոլոր առաջադրանքները ցանկության դեպքում կուղեկցվեն տեսաձայնագրող սարքերով (կեյսերի և առաջադրանքների վերլուծության նպատակով), ինչպես նաև աուդիո և տեսաֆիլմերով։ Ակտիվ թրեյնինգը հնարավորություն կտա մասնակիցներին․
  • կատարելագործել ունեցած մենեջերական գիտելիքներն ու ձեռք բերել ժամանակակից ղեկավարին անհրաժեշտ նոր գործիքներ,
  • զարգացնել կիրառել լիդերական հատկություններ և կարողանալ պարարտ հող ստեղծել դրանց կիրառման համար, ինչը կօգնի ներգրավել ենթականերին նպատակամիտման գործընթացին և նվազագույն ռեսուրսներով հասնել առավելագույն արդյունքների,
  • ձեռք բերել քոուչինգի և մենթորական գործիքներ, որոնց կիրառումը կօգնի ղեկավարին առավելագույնս օգտագործել ենթակաների ներուժն ու հնարավորությունները, զարգացնել և ուսուցանել՝ բացահայտելով նոր տաղանդներ, ինչպես նաև ստեղծել մոտիվացված և մասնագիտական բարձր որակներով օժտված ամրակուռ թիմ,
  • զարգացնել ընկերության կառավարման կուլտուրա, նեմուծել մենեջմենթի նոր արդյունավետ գործիքներ, որոնք անշուշտ դրականորեն կազդեն կազմակերպության գործունեության և իմիջի վրա, իսկ վաճառքի կազմակերպման, իրականացման և վերահսկման նոր գործիքների շնորհիվ նաև կբարձրանան ընկերության տնտեսական ցուցանիշները։

Թրեյներ

Թրեյնինգային ծրագիրը

1.1. ՄԵՆԵՋՄԵՆԹԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

  • Մենեջմենթի հիմնական գործառույթները
  •  Իդեալական մենեջերի կերպարը, հատկանիշներն ու հմտությունները
  •  Մենեջմենթի ցիկլը և ընթացքը․ պլանավորում, կազմակերպում, իրականացում, վերահսկում, մոտիվացում

1.2. ՄԵՆԵՋՄԵՆԹԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ

  • Մոտիվացիոն կառավարում, ուսուցում և քոուչինգ
  • Անձնակազմի հետ աշխատանքի սկզբունքները
  • Պարտականությունների ֆունկցիոնալ նկարագրում (JD)

2.1. ՄԵՆԵՋՄԵՆԹԻ ՊՐԱԿՏԻԿ ԿԻՐԱՌՈՒՄԸ

  • Գործնական առաջադրանք
  •  Խմբային քննարկումներ և գնահատականներ
  • Հետադարձ կապ

2․2․ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

  •  Դինամիկ աճող և փոփոխվող ընկերության մենեջմենթ
  •  Նպատակադրում և նպատակների ստուգման ալգորիթմը. KPI
  •  Վաճառքին ուղղված մենեջմենթ, ինչպես կազմակերպել և խթանել վաճարքները, վաճառքի փուլեր, նախավաճառք, վաճառքի ձագարը

2.3. ՄԵՆԵՋՄԵՆԹԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՏԻՐՈՒՅԹԸ

  • Հնարավորությունների և անհնարինի սահմանները
  • Նյութական և ոչ-նյութական խթանման գործիքները
  • Գործարար խմբային խաղ «Արժեքային կոնֆլիկտ»

3.1. ՄԵՆԵՋՄԵՆԹԻ ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾԻՔՆԵՐ

  • Իրավասությունների փոխանցում, նպատակների տեղայնացում. BSC
  • Աշխատանքների կազմակերպում և վերահսկողություն, գործառույթների կրկնօրինակումը
  •  Արդյունքների ամփոփում

3․2․ ԼԻԴԵՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ

  •  Խարիզմատիկ, համակարգային և էքսպերտային լիդերություն, դրանց նմանություններն ու տարբերությունները
  • Ղեկավարն ու նրա թիմը․ Ղեկավարման ոճեր․ իրավիճակային կառավարում․ ժամանակակից մենեջմենթի հիմնական սկզբունքները
  • Խմբային խաղ

4.1. ԹԻՄԱԿԱՌՈՒՑՈՒՄՆ ՈՒ ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ

  • Գործարար խաղ «Արդյունավետ մենեջեր», քեյսերի դիտարկում և վերլուծություն
  •  Թիմակառուցման հիմնական սկզբունքները, փոխօգնության, փոխլրացման և համագործակցության մթնոլորտի կարևորությունը և դրանց արդյունավետությունը
  • Պատասխանատվությունն ու ճկունությունը արտակարգ իրավիճակներում

4.2. ՄԵՆԵՋԵՐԻ ԿԵՐՊԱՐՆ ՈՒ ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԸ

  • Խորհրդակցությունների տեսակներն ու դերը թիմային աշխատանքում, բանախոսություն, մտերմիկ զրույց, խրախուսում, դիտողություն, դրանց ձևերն ու ազդեցությունը
  • Ուղահայաց և հորիզոնական կոմունիկացիաները, բաց և փակ, ներքին և արտաքին կոմունիկացիաներ, կոմունիկացիաներն ու հաճախորդները
  • Խմբային գնահատականներ
  • Հետադարձ կապ

Տևողությունը

Թրեյնինգային ծրագրի տևողությունն է 4 օր (8 ժամ)

Սերտիֆիկատ

Թրեյնինգի ավարտին տրվում է մասնակցության սերտիֆիկատ “Սենսեյ” Մարքեթինգի Ակադեմիայի և  Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից

Արժեք

Թրեյնինգային ծրագրի արժեքն է՝ 35.000 դրամ
battery_charging_full

Առաջիկա թրեյնինգներ