«80 ժամ մարքեթինգի շուրջ» թրեյնինգային ծրագիրը իրենից ներկայացնում է ինտերակտիվ դասընթացներ, որի ավարտին թրեյնինգի մասնակիցները կտիրապետեն ոչ միայն տեսական գիտելիքների, այլև մարքեթինգային գործունեության և ծրագրերի պլանավորման ու իրագործման գործնական հմտությունների

format_list_numbered

Թրեյնինգի ծրագիրը

looks_one

Մոդուլ “Մարքեթինգ և վաճառքներ”

1. Մարքեթինգային գործիքներն ու ժամանակակից թրենդերը
2. Մարքեթինգ պլանի բաղադրիները, ռազմավարական և մարտավարական պլան
3. Արտաքին միջավայրի և մրցակիցների վերլուծություն
4. Մարքեթինգային հետազոտություններ
5. Մերչնդայզինգ և սպառողական վարքագիծ
6. Գնային քաղաքականություն
7. Արտադրական ժամանակակից կոնցեպտները
8. Վաճառքներ, CRM
9. B2B Marketing

looks_two

Մոդուլ “PR, բրենդինգ և հաղորդակցություններ”

10. Ինտեգրված մարքեթինգային կոմունիկացիաներ (IMC)
11. Ռազմավարական հաղորդակցություն և PR
12. Գործարար իմիջ և բիզնես էթիկետ
13. Մեդիա հարաբերություններ
14. Բրենդինգ/ֆիրմային ոճ

looks_3

Մոդուլ “Թվային մարքեթինգ”

15. Թվային մարքեթինգի հիմունքներ
16. Content marketing
17. Օն-լայն գովազդ
18. Սոցիալական մեդիաների կիրառման հնարավորությունները/SMM
19. SMM պրակտիկ օրինակներ, վերլուծություններ
20. SEM Google, Yandex
21. E-mail մարքեթինգ
22. Web analytics: Google Analytics, Yandex.Metrika

Թրեյնինգային ծրագրի շրջանակներում սպասվում են հյուր խոսնակներ, ինչպես նաև այցելություններ տարբեր ոլորտների առաջատար կազմակերպություններ և գործարաններ:

Այս ամենը թույլ կտա մասնակիցներին տեսական գիտելիքներից զատ ստանալ նաև գործնական գիտելիքներ և խորհուրդներ ոլորտի առաջատար մասնագետներից, ինչպես նաև ծանոթանալ կազմակերպություններում մարքեթինգի և արտադրության բաժինների աշխատանքների կազմակերպմանը գործնականում:

Ո՞վքեր կարող են մասնակցել թրեյնինգին

  • Մարքեթինգի սկսնակ մասնագետներ
  • Վաճառքի մենեջերներ
  • Բրենդ մենեջերների օգնականներ
  • PR և գովազդի սկսնակ մասնագետներ
  • ԲՈՒՀ-երի շրջանավարտներ
  • Փոքր և միջին բիզնեսի սեփականատերեր, ինչպես նաև սկսնակ ձեռնարկատերեր

Արդյունքում շրջանավարտները կկարողանան

  • Մշակել մարքեթինգային պլան
  • Իրականացնել հաճախորդների ներգրավմանը ուղված միջոցառումներ
  • Պլանավորել և կառավարել գովազդային արշավներ և այլ մարքեթինգային գործունեություններ
  • Կանխատեսել հաճախորդների պահվածքը
  • Վերլուծել ընթացիկ իրավիճակը և կիրառել ակտուալ մարքեթինգային ստրատեգիաներ
  • Սահմանել հիմնական մրցակիցներին և իր կազմակերպության առավելությունները
school

Թրեյներներ

people

Հյուր խոսնակներ

Հովհաննես Թովմասյան

Դասախոս Մ.Վ. Լոմոնոսովի անվ.Մոսկվայի պետ. Համալսարանի Երևանյան մասնաճյուղում, PBM Media House Armenia ընկերության հիմնադիր տնօրեն, Որակավորված մարքեթինգի մասնագետ, PR, Branding և գովազդի անկախ փորձագետ

Ալեքսանդր Գլազունով

Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի փորձագետ։ 14 տարուց ավելի գործնական փորձ բրենդինգի և դիզայնի ոլորտներում, 100-ից ավելի հաճախորդներ Հայաստանից և Ռուսաստանից։ Կպատասխանի թրեյնինգի մասնակիցների հարցերին։

Գայանե Դաջունց

“Էմ Փի Ջի” ՍՊԸ-ի փոխտնօրեն, հետազոտական բաժնի ղեկավար: 2009թ. ստացել է մագիստրոսի կոչում ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում: Գայանեն 2005թ.-ից ի վեր աշխատում է հետազոտությունների ոլորտում` միաժամանակ թե որակական թե քանակական հետազոտություններում:

Տևողությունը

Թրեյնինգային ծրագրի տևողությունն է 2 ամիս (80 ժամ)

Հանդիպումներ

Ընդհանուր հանդիպումների քանակը՝ 28 հանդիպում

Սերտիֆիկատ

Թրեյնինգի ավարտին տրվում է մասնակցության սերտիֆիկատ “Սենսեյ” Մարքեթինգի Ակադեմիայի և  Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից

Արժեք

Թրեյնինգային ծրագրի արժեքն է՝ 149,000 դրամ
battery_charging_full

Առաջիկա թրեյնինգներ

Մեր շրջանավարտների կարծիքները