Գովազդ և մարքեթինգային կոմունիկացիաներ

Գովազդ և մարքեթինգային կոմունիկացիաներ

Թրեյնինգը նախատեսված է ընկերությունների ղեկավար անձնակազմի, մարքեթինգի մենեջերների, ինչպես նաև մարքեթինգի և գովազդի այն մասնագետների համար, որոնք առօրյա մասնագիտական գործունեության ընթացքում`

  • Մշակում և իրականացնում են գովազդային արշավներ և ապրանքի առաջխաղացման ծրագրեր,
  • Զբաղվում են նոր ապրանքների և/կամ ծառայությունների մշակմամբ,
  • Առնչվում են գովազդի տարներ կրիչների պատրաստման, ձևավորման և մշակման հետ,
  • Ցանկանում են կատարելագործել իրենց ունակություններն ու գիտելիքները այդ ասպարեզներում

Թրեյներ

Թրեյնինգային ծրագիրը

1.1. Մարքեթինգային ռազմավարությունն ու մարքեթինգային կոմունիկացիաների դերը

  • Մարքեթինգային կոմունիկացիաները ռազմավարական համատեքստում
  • Կոմունիկացիոն գործիքների հնարավորությունները, առավելություններն ու թերությունները
  • Կոմունիկացիոն ենթատեքստ, ինտեգրման տարբեր տեսակների վերլուծություն

1.2. Արդյունավետ կոմունիկացիաների ստեղծման կանոնները

  • Կոմունիկացիաների ստեղծման և իրականացման հիմնական կանոնները
  • Կորպորատիվ ոճը, կորպորատիվ արժեքներն ու կոմունիկացիաները, օրինակներ

2․1. Ռազմավարական և մարտավարական հաջողություններ և սխալներ

  • Հաջողված և անհաջող գովազդների օրինակներ, գործընթացի ներկայացում
  • Խմբային քննարկումներ և գնահատականներ
  • Հետադարձ կապ

2.2. Ինտեգրված մարքեթինգային կոմունիկացիաներ

  • Գովազդային արշավները, դրանց տեսակները, հաջողության և անհաջողության հիմնական պատճառները
  • Թիրախային տարբեր խմբերի կողմից գովազդի/կոմունիկացիաների ընկալման առանձնահատկությունները
  • Խմբային խաղ

2.3. Կոմունիկացիաների հատուկ միջոցներ

  • Վաճառակետերի/POS/ նյութեր, մերչենդայզինգն ու կոմունիկացիաները
  • Քեյսերի դիտարկում
  • Քաստոմիզացիա

3.1. Մարքեթինգային կոմունիկացիաների պլանի առանձնահատկությունները

  • Մարքեթինգային կոմունիկացիաների պլանի օրինակ, ինչպես կառուցել և զարգացնել
  • Օրինակի ընտրություն մասնակիցների կողմից (յուրաքանչյուր մասնակիցն ընտրում է մեկ ապրանքի տարբերակ, որի կոմունիկացիոն-պլանը կներկայացնեն 3-րդ օրը քննարկման ժամանակ)
  • Խմբային խաղ

3․2․ Կոմունիկացիաները թվային տիրույթում

  • Թվային մարքեթինգի և կոմունիկացիաների առանձնահատկությունները
  • SMM, SEO մարքեթինգի տեղն ու դերը ժամանակակից կոմունիկացիաներում
  • Օրինակների ներկայացում
  • Խմբային խաղ

4․1. Հմտությունների զարգացում և առանձին քեյս-առաջադրանքների քննարկում

  • Անհատական ներկայացումներ՝ պրեզենտացիաներ
  • Խմբային քննարկումներ և խորհրդատվություն

4․2. Թրեյնինգի արդյունքների ամփոփիչ խաղ, հետադարձ կապ և քննարկում

  • Ինտեգրված մարքեթինգային կոմունիկացիաների պլանի ամփոփում, դրա կառուցման սկզբունքների քննարկում
  • Խմբային գնահատականներ
  • Հետադարձ կապ

Ի՞նչ ձևաչափով է ընթանում թրեյնինգը

  • Տեսական մաս․մարքեթինգային կոմունիկացիաների այս հատվածը ներկայացվում է օրինակների և քեյսերի միջոցով, որպեսզի մասնակիցները ավելի լավ պատկերացնեն դրանց կիրառման տիրույթն ու հնարավորությունները,
  • Թրեյնինգի յուրաքանչյուր փուլի ընթացքում իրականացվում են խմբային քննարկումներ,
  • Գործնական մասում կատարվում է արդյունքների ամփոփում՝ գործարար և դերային խաղերի ակտիվ գործածմամբ,
  • Տրամադրվում են մանրամասնված հենդաութներ․

Ի՞նչ կտա Ձեզ այս թրեյնինգը

Թրեյնինգում ստացած գիտելիքների և հատուկ հմտությունների շնորհիվ մասնակիցները կարող են՝

  • Կառուցել ապրանքի առաջխաացման պլան (marketing communications plan)
  • Ամբողջացնել և համակարգել իրենց գիտելիքները մարքեթինգային կոմունիկացիաների ոլորտում (գովազդ, PR, ուղակի վաճառքներ, sponsorship և այլն),
  • Կատարելագործել ունեցած գիտելիքներն ու ձեռք բերել ժամանակակից մարքեթինգային մոմունիկացիաների զարգացման համար անհրաժեշտ նոր գործիքներ,
  • Ծանոթանալ կոմունիկացիաների նոր տենդենցներին, նորագույն մեթոդներին և ժամանակակից գործիքներին, որոնց միջոցով կբարձրացնեն իրենց աշխատանքի արդյունավետությունը
  • Համալրել ունեցած պրակտիկ գիտելիքներն ու հմտությւոնները՝ կազմակերպության մրցունակությունը և շահութաբերությունը բարձրացնելու նպատակով

Տևողությունը

Թրեյնինգային ծրագրի տևողությունն է 4 օր (8 ժամ)

Սերտիֆիկատ

Թրեյնինգի ավարտին տրվում է մասնակցության սերտիֆիկատ “Սենսեյ” Մարքեթինգի Ակադեմիայի և  Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից

Արժեք

Թրեյնինգային ծրագրի արժեքն է՝ 35.000 դրամ
battery_charging_full

Առաջիկա թրեյնինգներ