“Սենսեյ” Մարքեթինգի Ակադեմիան 15 տարուց ավելի գործունեություն է ծավալում կրթական ծառայությունների ոլորտում: Ակադեմիայի կողմից տրվող դիպլոմները և սերտիֆիկատները ճանաչված են Հայաստանի լավագույն գործատուների կողմից:

Մեր մասին

“Սենսեյ” Մարքեթինգի Ակադեմիան զբաղվում է այն մարքեթինգի մասնագետների և մենեջերների վերապատրաստմամբ, ովքեր ցանկանում են ուսումնասիրել և կիրառել միջազգային փորձը և ժամանակակից կառավարման մեթոդները գործնականում:

2011 թվականից ի վեր Ակադեմիան ունեցել է շուրջ 1000 շրջանավարտ: Յուրաքանչյուր շրջանավարտը մեր հպարտությունն է: Մեր նպատակն է փոխել բիզնես կրթությունը մարքեթինգի և մենեջմենթի ոլորտներում: Ակադեմիան զարգացնում է որակյալ եվրոպական կրթությունը Հայաստանում և ձգտում է կրթությունը “Սենսեյ” Մարքեթինգի Ակադեմիայում դարձնել ի նպաստ հաջողակ կարիերայի և բիզնեսի զարգացման:

“Սենսեյ” Մարքեթինգի Ակադեմիան առաջարկում է կարճաժամկետ, երկարաժամկետ և միջազգային թրեյնինգներ մարքեթինգի և մենեջմենթի ոլոտներում: Թրեյնինգները անց են կացվում Հայաստանի, Ավստրիայի, Նիդերլանդների և Ֆինլյանդիայի լավագույն մասնագետների մասնակցությամբ, ովքեր ունեն ավելի քան 10 տարուց ավելի գործնական փորձ այս ոլորտներում:

Իրադարձություններ

Հետազոտություններ

“Սենսեյ” Մարքեթինգի Ակադեմիայի ծառայություններից է մարքեթինգային և սոցիոլոգիական հետազոտությունների իրականացումը: Իրականացվում են քանակական և որակական, կոմերցիոն և սոցիալական հետազոտություններ:

“Սենսեյ” Մարքեթինգի Ակադեմիան իրականացնում է հետազոտություններ՝ կիրառելով մեթոդների լայն շրջանակ: Հետազոտությունների մեթոդները ընտրվում են ելնելով հետազոտության նպատակներից և խնդիրներից: Կիրառվում է անհատական մոտեցում յուրաքանչյուր խնդրի լուծմանը:

Բրենդինգ & դիզայն

Մենք ստեղծում ենք բրենդեր, զբաղվում ենք կայքերի, լոգոների, կորպորատիվ ինքնության  ստեղծմամբ, ինչպես նաև տարատեսակ գովազդի դիզայնով:

Խորհրդատվություն

Մարքեթինգային խորհրդատվությունների բաժինը տրամադրում է խորհրդատվական, բիզնես պլանի մշակման և կազմակերպության մարքեթինգային քաղաքականության ծառայություններ:

Մեր խորհրդատվությունների շնորհիվ դուք և ձեր կազմակերպությունը կկարողանաք հեշտությամբ ադապտացվել ձեր բիզնեսի շրջակա միջավայրի փոփոխվող պայմաններին, մշակել ինքնատիպ և մաքսիմալ արդյունավետ մարքեթինգային ռազմավարություն, բարձրացնել ձեր աշխատակիցների որակավորումը և այլն:

Հետազոտական ​​ծառայությունների ամբողջական տեսականի

Մեր ընկերությունն առաջարկում է մարքեթինգային և սոցիոլոգիական  հետազոտությունների հետևյալ փաթեթը`

որևէ երևույթի վերաբերյալ հանրային կարծիքի չափում

Ձեր ընկերության` շուկայում ծավալի չափում

մրցակիցների ուսումնասիրում և գնահատում

սպառողների նախասիրությունների ուսումնասիրություն, որևէ ապրանքի, ծառայության վերաբերյալ վերաբերմունքի, բավարարվածության ուսումնասիրություն

բրենդերի իմացություն և այլն

Եթե Դուք ցանկանում եք շուկայում Ձեր ապրանքի, ծառայության և մրցակիցների մասին ընդհանուր պատկերացումներ կազմել ընդամենը մի քանի հարցի միջոցով, կարող եք օմնիբուսային հետազոտության մեջ ունենալ Ձեր հարցերի բաժինը` խնայելով Ձեր գումարները:  
Ձեր ընկերության, ապրանքի, ծառայության, որևէ երևույթի մասին մանրամասն պատկերացում կազմելու համար,  հասարակության վերաբերմունքը պարզելու համար առաջարկում ենք Ձեզ պատվիրել ADHOK հետազոտություն հատուկ ՁԵՐ կազմակերպության համար` համաձայն Ձեր պահանջների և շուկայի յուրահատկությունների:
Մրցակցային դաշտի պայմաններում կազմակերպությունները առավել ուշադրություն են դարձնում սպասարկման բարձր որակի ապահովմանը: Գաղտնի Գնորդի մեթոդաբանության կիրառումը թույլ է տալիս վերահսկել թե սեփական աշխատակիցների, թե մրցակից ընկերությունների աշխատակիցների սպասարկման որակը: Ստուգումներն իրականացնելիս Էմ Փի Ջի ՍՊԸ-ն տրամադրում է ստուգումների 100% ձայնագրությունները:
2016թ.-ից ի վեր Էմ Փի Ջի ՍՊԸ-ն դեմ առ դեմ հարցումները  հիմնականում իրականացնում է պլանշետների միջոցով: Վերջինս թույլ է տալիս կրճատել դաշտային աշխատանքների ժամանակը, ապահովել աշխատանքների բարձր որակ:
Հեռախոսային հարցումները թույլ են տալիս խնայել ավելի շատ ժամանակ և բյուջե, ինչպես նաև վերահսկել աշխատանքների ընթացքը թե գրասենյակում, թե 100% ձայնագրությունների միջոցով:
Էմ Փի Ջի ՍՊԸ-ն իրականացնում է ֆոկուս խմբային քննարկումներ հատուկ Ֆոկուս խմբերի համար նախատեսված սենյակում՝ միակողմանի հայելիով, ինչը թույլ է տալիս պատվիրատուին հաճախորդների համար նախատեսված սենյակում հետևել քննարկման ողջ ընթացքին: Ֆոկուս խմբերն իրականացվում են փորձառու մոդերատորների կողմից:
Էմ Փի Ջի ՍՊԸ-ն իրականացնում է ինչպես նոր ստեղծվող վեբ կայքերի թեսթավորում, այնպես էլ առկա վեբ կայքերում իրականացվող փոփոխությունների դեպքում:
Հարցվողներից առավել խորը ինֆորմացիա ստանալու նպատակով իրականացվում է խորին հարցազրույցներ, որևէ թեմայի շուրջ «ինչու», «ինչպես» պատասխանները ստանալու, պատճառահետևանքային կապերը ուսումնասիրելու նպատակով:
Գործող և սկսնակ ընկերություններին առաջարկում ենք մարքեթինգային խորհրդատվության հետևյալ ծառայությունները`

բիզնես պլանի մշակում

մարքեթինգային ռազմավարության մշակում

գովազդային արշավների կոնցեպցիայի մշակում և պլանավորում

PR արշավների կազմակերպում

Մեր ընկերությունում առկա են մի շարք հետազոտությունների արդյունքներ, ավելի քան 30 ապրանքների և ծառայությունների շուկաների ուսումնասիրության արդյունքներ: Ցանկության դեպքում Դուք կարող եք պատվիրել այդ հետազոտության արդյունքները` տնտեսելով Ձեր գումարները:

Բիզնեսի գնահատում

Բիզնեսի զարգացման այլընտրանքների խորհրդատվություն

Ներդրումների ներգրավում

Աջակցում ներդրողների հետ հարաբերություններում

Ներդրումային փաթեթների մշակում

Հետազոտման և զարգացման ծրահգրեր

Ֆրանչայզինգի փաթեթների մշակում

Բիզնես 0-յից

Միավորումներ և կլանումներ

Գործող բիզնեսների առք և վաճառք