ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Կամ ինչպես պրոբլեմները դարձնել հնարավորություններ
Ծրագիրը վերաբերվում է այն հիմնական ոլորտներին, որոնք առավելապես կարող են տուժել կորոնավիրուսի տարածման և դրա կանխարգելման միջոցառումների արդյունքում։
Դրանք են․
- Զբոսաշրջություն և հարակից ոլորտներ (ուղևորափոխադրումներ),
- Հյուրանոցներ, հյուրատներ, հոսթելներ,
- Ռեստորաններ, սրճարաններ, բարեր, հանրային սննդի այլ վայրեր,
- Ծառայությունների ոլորտ (գեղեցկության սրահներ, մատնահարդարման սրահներ, սպորտ, ֆիթնես և այլ տիպի ակումբներ),
- Արտադրական ձեռնարկություններ, որոնց արտադրանքն առավելապես խոցելի է նոր պայմաններում (ներքին և արտաքին շուկաների կտրուկ նվազում, պահանջարկի անկում, հումքային խնդիրներ և այլն)։
Ծրագիրը նախատեսվում է անցկացնել մի քանի փուլերով․
- Փուլ առաջին․ առցանց կլոր սեղան — քննարկումներ, որի ընթացքում ֆիքսելու ենք տարբեր ոլորտների ընդհանուր և սպեցիֆիկ խնդիրները
- Փուլ երկրորդ․ առցանց վեբինարների անցկացում, որոնց ընթացքում հնարավոր է ներկայացնել ընդհանուր լուծումներ, հակաճգնաժամային կառավարման տարատեսակ գործիքներ և ծրագրեր, որոնց միջոցով հնարավոր է ընդհանուր կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել։
- Փուլ երրորդ․ առցանց թրեյնինգների անցկացում, որոնց ընթացքում մասնակիցներին փոխանցվելու են գիտելիքներ և հմտություններ, թե ինչպես կատարել շուկայի ընդլայնված ուսումնասիրություններ, կառուցել հակաճգնաժամային ծրագիր, պլանավորել դրա իրականացման փուլերն ու ինչ այլընտրանքային ռազմավարական տարբերակներ է հնարավոր մշակել։
- Փուլ չորորդ․ առանջին տնտեսվարողներին մատուցել առցանց կամ տեղային խորհրդատվություն՝ կոնկրետ ընկերության սպեցիֆիկ խնդիրների լուծմանն ուղղված։
- Փուլ հինգերորդ․ աջակցել ընկերություններին իրականացնել հակաճգնաժամային ծրագիրը՝ կատարելով ընթացիկ կոորդինացիոն, խորհրդատվական և քոուչինգային աշխատանքներ։
ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳ
Թրեյնինգի ծրագիր
- Ընկերության հակաճգնաժամային դիագնոստիկա
- Հաջողության կրիտիկական գործոնների մատրիցա
- Շուկայի ընդլայնված ուսումնասիրություն
- Վերլուծական գործիքների միջոցով ընկերության բիզնես պորտֆելի գնահատում (այդ թվում նաև SWOT և PEST վերլուծություն ըստ առանձին բաղադրիչների)
- Դիրքավորման վերլուծություն, իննովացիաների կիրառման հնարավորությունների ուսումնասիրություն
- Ինչպես ստեղծել հակաճգնաճամային ապրանքներ․ ռազմավարական և մարտավարական փոփոխությունները
- Կառուցում ենք հակաճգնաժամային մարքեթինգ պլան
- Մարքեթինգային գործիքների արդյունավետ կիրառումը ճգնաժամային պայմաններում
- Ապրանքի առաջխաղացումը և ինտեգրված մարքեթինգային կոմունիկացիաների կիրառումը նոր պայմաններում
- Թիմային, ֆինանսական, ժամանակային և կառավարման ռեսուրսների արդյունավետության բարձրացման առանցային գործոնները