Հունիսի 10-ին ավարտվեց «80 ժամ մարքեթինգի շուրջ» թրեյնինգային ծրագրի 1 խմբի դասընթացները:
Ծրագրի տևողությունն էր 2 ամիս, որի շրջանակներում ունեցանք 28 դասեր, այցելություններ թվով 4 տարբեր ոլորտների առաջատար կազմակերպություններ, 3 հյուր խոսնակներ:
«80 ժամ մարքեթինգի շուրջ» թրեյնինգային ծրագրի 1 խմբի մասնակիցներին մաղթում ենք նոր հաջողություններ և ձեռքբերումներ:
Շրջանավարտներ

Էդուարդ Մուրադյան

Սաթեն Միքայելյան

Կարինե Մխիթարյան

Արաքսյա Ալթունյան

Վահե Օսիպյան

Մերի Փիլոյան

Մարիամ Մկրտչյան

Լիլիթ Խաչատրյան
Մեր շրջանավարտների կարծիքները
«80 ժամ մարքեթինգի շուրջ» թրեյնինգային ծրագրում առավել օգտակար և տարբերվող էին այցելությունները տարբեր կազմակերպություններ, քանի որ ավելի մոտիկից էինք ծանոթանում մեր քննարկած նյութերի գործածմանը: Վստահաբար կարող եմ նշել, որ թրեյնինգի շնորհիվ ձեռք բերված գիտելիքներս օգնում են ինձ բարձրացնել աշխատանքային արդյունավետությունս: Թրեյնինգի ամբողջ ընթացքում ապահովված էին գերազանց կազմակերպվածություն և ջերմ մթնոլորտ:

«80 ժամ մարքեթինգի շուրջ» թրեյնինգային ծրագրում ինձ առավել դուր է եկել խոսնակների և թրեյներների՝ իրարից կտրուկ տարբեր լինելը և հենց իրենց ներկայությունը, քանի որ ինչքան շատ են, այնքան տարբեր կերպով ես կարողանում դասեր քաղել և վերլուծություններ կատարել: Թրեյնինգի շնորհիվ՝ մարքեթինգի վերաբերյալ առավել հստակ պատկերացումների միջոցով կամրապնդեմ իմ նախընտրած մասնագիտությամբ շարունակելու որոշումը:
«80 ժամ մարքեթինգի շուրջ» թրեյնինգային ծրագրում ինձ առավել դուր է եկել բիզնես պլանի կառուցման հնարավորությունը: Թրեյնինգը ինձ տվեց բիզնես պլանի ստեղծման, շուկա մուտք գործելու, դիրքավորվելու մասին օգտակար գիտելիքներ:
«80 ժամ մարքեթինգի շուրջ» թրեյնինգային ծրագրում ինձ առավել դուր է եկել SMM-ի, PR-ի, Ինտեգրված մարքեթինգային կոմունիկացիաների և B2B մարքեթինգի բաժինները: Թրեյնինգը հնարավորություն է տալիս ծանոթանալ իրենց գործի լավ մասնագետների հետ, ստանալ միանշանակ նոր գիտելիքներ, ինչպես նաև արդեն իմացածը ևս մեկ անգամ ամրապնդել:

«80 ժամ մարքեթինգի շուրջ» թրեյնինգային ծրագրում ինձ առավել դուր է եկել թվային մարքեթինգի և B2B մարքեթինգի բաժինները: Թրեյնինգը հնարավորություն է տալիս ստանալ տեսական գիտելիքներ:
«80 ժամ մարքեթինգի շուրջ» թրեյնինգային ծրագրում ինձ առավել դուր է եկել թրեյներների պատրաստակամությունը, նյութի մատուցման ձևը, լսարանում տիրող մթնոլորտն: Թրեյնինգը ինձ տվեց մարքեթինգի մասին ընդհանուր գիտելիքներ, որոնց հետագա համալրումն ու կիրառումը կօգնի իմ հետագա գործունեությանը: