NIMA ծրագրի կողմից որակավորված թրեյներ. Մարքեթինգի և սոցիոլոգիայի գծով մասնագետ: Անցել է վերապատրաստման դասընթացներ ETCN-ի և NIMA ծրագրի թրեյներների համար: Ունի ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ տեղական շուկայում, տարածաշրջանային և միջազգային շուկաներում:
Հանդիսանում է առաջատար մասնագետներից մեկը մարքեթինգային հետազոտությունների, մարքեթինգային կոմունիկացիաների, բրենդինգի և հայաստանյան շուկայում առաջատար ընկերություններին խորհրդատվական ծառայություններ տրամադրող:
Հետազոտական, թրեյնինգային և խորհրդատվական ծառայությունների ակտիվում կարելի է նշել այնպիսի առաջատար կազմակերպությունների հետ աշխատանքը, ինչպիսին են` «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ», «ՆՈՅԱՆ», «ԱՐՏՖՈՒԴ», «ԿԻԼԻԿԻԱ», «ԱՐՄԵՆՏԵԼ», «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ», «ՋԱԶՎԵ», «ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ», «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ», «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» և այլն:
Անցկացնում է թրեյնիգներ հետևյալ թեմաներով՝
- Մարքեթինգի հիմունքներ
- Մարքեթինգային կոմունիկացիաներ
- Բրենդինգ և բրենդի կոմունիկացիաներ
- Ակտիվ վաճառքներ
- Տելեմարքեթինգ և հեռախոսային բանակցություններ
- Ապրանքի ներկայացում և աշխատանք առարկությունների հետ
- Ժամանակի կառավարում
- Մենեջմենթ և թիմի ստեղծում
- Ծառայություն և հաճախորդի հետ շփում
- HR մենեջմենթ