WIFI թրեյնինգային ծրագիր

Հաջողությամբ ավարտվեց 2 փուլերից բաղկացած WIFI հերթական ծրագիրը՝ նախատեսված գործարարների և կառավարիչների համար: Առաջին փուլի շրջանակներում, նոյեմբերի 8-11-ին, մասնակիցները մասնակցեցին ֆինանսներ, մենեջմենթ, մարքեթինգ և լոգիստիկա թեմաներով թրեյնինգների հայտնի թրեյներ Մաքսիմիլյան Ֆեդինգերի ղեկավարությամբ:
Երկրորդ փուլը սկսվեց ապրիլի 7-ին, որը տևեց 7 օր: Այս փուլի շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը մեկնեց Վիենա, Վելս և Զալցբուրգ: Ուղևորության շրջանակներում մասնակիցները այցելեցին իրենց հետաքրքրող գործարաններ, ծանոթացան ավստրիական արտադրության ապրանքների հետ, ինչպես նաև մասնակցեցին Ավստրիայի Էկոնոմիկայի Պալատի կողմից կազմակերպված գործարար ֆորումին: Մասնակիցները մասնակցեցին նաև հագեցած մշակութային ծրագրին՝այցելեցին թանգարաններ, ծանոթացան քաղաքների տեսարժան վայրերին, այցելեցին Վիեննայի ֆիլհարմոնիկ: Ուղևորությունը ավարտվեց միջազգային դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությամբ:

Լուսանկարներ

Մեր շրջանավարտների կարծիքները